Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ Հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
Փետրվարի 8-ին, ժամը 08.30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, կամավոր բաժին է ներկայացել Հ.Հովհաննիսյան փողոցի բնակիչ, 1971թ. ծնված Մելքոն Կ-ն, որը 2012 թ. հունիսի 28-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: