Հետախուզվողը Մոսկվայում հայտնաբերվել և տեղափոխվել է Երևան

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳ վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ՌԴ Մոսկվա քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և հուլիսի 12-ին ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 42-ամյա Հարություն Հ.-ն։ Նա 2010 թ. օգոստոսի 3-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։
Խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: