Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով հետախուզվողի
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, իրացնելով ստացած օպերատիվ տեղեկությունը, նոյեմբերի 13-ին` ժամը 09.30-ին, մայրաքաղաքի Շինարարների փողոցի իր տանը հայտնաբերել և վարչություն են ներկայացրել 28-ամյա տղամարդու:
Նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով, խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
