Խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվեց սահմանային անցակետում
Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի և Ագարակի սահմանային վերահսկողության բաժանմունքի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 12-ին սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և Մեղրիի բաժին են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 44-ամյա մի տղամարդու: Նա 2024 թվականի փետրվարի 24-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
