Քրեական ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 7-ին Պարույր Սևակի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի: Նա դեկտեմբերի 29-ից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
