Ոստիկանության զորքերի պետական սահմանի մարտական հերթապահության հերթափոխը /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/
 
                                            Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի պետական սահմանի մարտական հերթապահության առաջին հերթափոխը: 
 Շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կփոխարինեն իրենց գործընկերներին ու կշարունակեն մարտական հերթապահությունը: 
 Նրանց ճանապարհելու հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաև ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
 Ոստիկանության պետը ՀՀ վարչապետի և իր անունից շնորհակալություն հայտնեց ներկաներին ու նրանց ընկերներին ծառայության համար:
 Տերունական աղոթքից հետո, թե ժամկետային զինծառայողները և թե ոստիկանները դիրքեր բարձրանալուց առաջ երդվում են անձնվիրաբար պահել պետական սահմանը:
 Ինչպես Արցախյան պատերազմին, Ապրիլյան մարտերին, այնպես էլ հիմա խիզախ, ուժեղ ու հպարտ հանդիսավոր երթով սահման են գնում ոստիկանները: Գնում են թև ու թիկունք լինելու դիրքապահ զինվորին ու սահմանապահ գյուղացուն:
 Բարի ծառայություն, սահմանպահ ոստիկաններ:
 Երգ ու պարով գնաց հերթափոխը, իսկ հաջորդ օրը նույն կերպ վերաձարձան նրանց զինակիցները: 
 Ոստիկանության պետը դիմելով ոստիկաններին՝ նշեց, որ նրանք բոլորի հպարտությունն են դարձել: Առաջադրված խնդիրները կատարել են անթերի:
 Վալերիյ Օսիպյանը մի քանի ծառայողների պարգևատրեց կրծքանշաններով ու պատվոգրերով: Շարքում կանգնած բոլոր ոստիկաններին հայտարարվեց շնորհակալություն, որը կկցվի նրանց անձնական գործերին:
 Սահմանից վերադարձած ծառայողները կանցնեն հասարակական կարգի պահպանման գործին՝ սպասելով հրամանի, որ կրկին լինեն արդեն հարազատ դիրքերում:








































 
    					 
    					 
    					 
    					 
    					