Երևան քաղաքի քրական ոստիկանները Մերձավանում հայտնաբերել են հետախուզվողին
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 23-ին Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել Երևանի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ, որը 2024 թվականի փետրվարի 19-ից հետախուզվում էր Քրեական օրենսգրքի հոդվածների մի շարք մեղադրանքներով, այն է՝ հանցավոր կազմակերպությանը մասնակցելը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունը իրացնելու նպատակով, փողերի լվացումը, սուտ մատնությունը, կողոպուտի փորձը և գողությունը. խափանման միջոցը՝ կալանք։
25-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
