Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Նոյեմբերի 18-ին` ժամը 13.27-ին, մայրաքաղաքի Հանրապետության փողոցում հայտնաբերվել է Մոսկովյան փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդը:
Նոյեմբերի 5-ից նա հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
