Որպես անհետ կորած որոնվող 76-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Հուլիսի 1-ին հաղորդվել էր 1949 թվականին ծնված Ռազմիկ Գասպարյանի անհետ կորելու մասին:
Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա հուլիսի 2-ին Պռոշյան փողոցում հայտնաբերվել և տեղափոխվել է Մալաթիայի բաժին, ապա ներկայացվել է հարազատներին։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Մալաթիայի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: