1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հայտնաբերվեց միջազգային հետախուզման մեջ գտնվող 3 անձ

Հայտնաբերվեց միջազգային հետախուզման մեջ գտնվող 3 անձ

Ոստիկանությունը շարունակում է համագործակցությունը այլ երկրների իրավապահ կառույցների հետ։ Հատկապես ուշադրության կենտրոնում են ՀՀ տարածքում գտնվող միջազգային հետախուզման մեջ գտնվող անձինք։ Այս ուղղությամբ ՀՀ սահմանային անցակետում իրականացրած ծառայության ընթացքում, հուլիսի 13-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցները հայտնաբերեցին հետախուզվող 3 անձի։
Ժամը 09։15-ի սահմաններում, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանություն բերման ենթարկվեց 33-ամյա Էդգար Թ․-ն։ Նա հունիսի 28-ից հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 322*1 հոդվածի, 2-րդ մասի՝ անօրինական արտագաղթի մեղադրանքով։
Մյուս հետախուզվողը հայտնաբերվեց ժամը 15։35-ի սահմաններում։ Սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման ենթարկվեց Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Թամազի Չ․-ն։ Նա 2000 թ․ հունվարի 9-ից, Մոսկվայի ներքին գործերի վարչության կողմից հետախուզվում էր՝ ՌԴ քրեական օրենսգրքի 162 հոդվածի, 2-րդ մասի՝ ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով։
Ժամը 18։25-ին, հայտնաբերվեց և ոստիկանություն բերման ենթարկվեց Ուրկաինայի քաղաքացի, 54-ամյա Սերգեյ Շ․-ն։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2016 թ․ հուլիսի 5-ից Մոլդովայի Հանրապետության քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի՝ երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով։
Հետախուզվողներին հայտնաբերելու մասին տեղյակ է պահվել հոտախուզումը նախաձեռնողներին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: