Հայտնաբերվել է խուլիգանության մեղադրանքով հետախուզվող․ խափանման միջոցը՝ կալանք

Արարատի մարզի քրեական ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և մարզային վարչություն է տեղափոխվել Արարատ քաղաքի 44-ամյա մի բնակիչ, որը հետախուզվում էր խուլիգանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու և ֆիզիկական ներգործության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: