Երևանի քրեական ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 10-ին Քրիստափորի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է ներկայացվել 49-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պատրաստուկները կամ դրանց համարժեք նյութերը (անալոգի) ապօրինի իրացնելու և մաքսանենգության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: