Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին

Օգոստոսի 8-ին հաղորդվել էր 1976 թ. ծնված Արթուր Մ.-ի անհետ կորելու մասին:
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 29-ին նա ներկայացել է վարչություն, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: