ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված հարցերով
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 010-52-27-63)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ահարոն Կարապետյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Եկե´ք ոստիկանություն… Դարձե´ք նոր ոստիկանության դեմքը՝ անցնելով Պարեկային ծառայության

Եկե´ք ոստիկանություն… Դարձե´ք նոր ոստիկանության դեմքը՝ անցնելով Պարեկային ծառայության

Նպատակը՝ Նոր Պարեկային ծառայություն՝ նոր, դինամիկ արտաքին ծառայություն, որն իրականացվում է հետիոտն և մեքենաներով։

Ժամկետներ[1] ՝

-          Դիմորդների ընդունելության սկիզբը՝ 2020թ.  հունիս, դասընթացի սկիզբը՝ հոկտեմբեր, 

-          Ուսուցում՝ 5 ամիս,

-          Պարեկային ծառայության մեկնարկը Երևանում՝ 2021թ. 1-ին եռամսյակ:

Ո՞վ կարող է դիմել՝

-          18-35 տարեկան ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ով ունի առնվազն միջնակարգ կրթություն և չի տառապում օրենսդրությամբ սահմանված ցանկով նախատեսված հիվանդություններով,

-          Անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված դեպքի) ու բավարարում է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի պահանջներին,

-          Ոստիկանության ծառայողները, ովքեր բավարարում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին։

Ընդունելության վերաբերյալ՝

-          Ընդհանուր ընդունելության տեղերի թիվը 770 է,

-          Առողջության և ֆիզիկական պատրաստականության ստուգում,

-          ընդհանուր գիտելիքների և հոգեբանական նկարագրի թեսթ,

-          Հարցազրույց,

-          Դիմորդներին ներկայացվում են մինիմալ պահանջներ  (18-35 տարեկան, առնվազն միջնակարգ կրթությամբ, ընդունելության համար աշխատանքային փորձ չի պահանջվում)։

Ուսուցման ընթացքի վերաբերյալ՝

-          Հետաքրքիր ու դինամիկ դասընթաց խմբերով, տեսական մասի մինիմումով, թիմային ու գործնական պարապմունքները գերակշռելու են,

-          Տակտիկական վարժություններ ու կրակային պատրաստականության ինտենսիվ դասեր,

-          Արտասահմանյան իրավապահ մարմինների մասնագետների կողմից հատուկ պատրաստականության դասընթացներ,

-          Մասնագիտական բարձր որակավորում ունեցող դասախոսներ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պատգամավորների, դեսպանների հետ հաճախակի հանդիպում-քննարկումներ, առաջնորդության դասեր,

-          Նապատեսված են օտար լեզուների դասընթացներ,

-          Ընթացիկ հաճախակի թեսթեր, որոնք կհեշտացնեն ավարտական քննությունը։

 Ծառայության գրավչությունը.

 

-          Ոստիկանության կրթահամալիրում հինգամսյա կուրսը հաջողությամբ ավարտելուց հետո անմիջապես նշանակում պաշտոնում։ Կրթության ընթացքի առաջադիմությունն ու ոստիկանությունում նախկին ծառայությունը սովորողին կարող են առավելություն տալ սպայական կոչմանը համապատասխան պաշտոնի խմբում նշանակվելու համար։

 

 -          Վարձատրության վերաբերյալ՝

 

  • ուսուցման ողջ ժամանակահատվածում նվազագույն ամսական աշխատավարձի՝ 68.000 դրամի չափով տրվում է վարձատրություն, իսկ ոստիկանության ծառայողների դեպքում աշխատավարձի պահպանում,
  • ծառայության ընթացքում՝ նվազագույն աշխատավարձը՝ 320.000 ՀՀ դր (հարկված՝ 237.400դր):

 -          Ծառայության արտաքին տեսքի վերաբերյալ՝

 

  • միջազգային ստանդարտներին համապատասխան պարեկային ծառայության նոր տեսակի համազգեստ, նոր տեխնիկական ու հատուկ միջոցներով հագեցվածություն, նոր ավտոմեքենաներ։

 -          Կարիերայի հեռանկարները՝

 

  • Պարեկային ծառայության աստիճանակարգով աճ, ցանկության ու մասնագիտական համապատասխանելիության դեպքում ոստիկանության համակարգում այլ ծառայությունների անցում,
  • Մասնագիտական առաջընթաց, քրեական ոստիկանությունում ծառայելու հնարավորություն,
  • Մասնագիտական անվճար բարձրագույն կրթություն ստանալու հեռանկար:

 -          Սոցիալական երաշխիքները ներառում, սակայն չեն սահմանափակվում՝

 

  • ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում ծառայողի և նրա ընտանիքի անդամին տրվող մեկանգամյա դրամական օգնություն սահմանված չափով,
  • ամուսնության, ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ մահվան կամ տարերային աղետի հետևանքով ծառայողի գույքին վնաս պատճառվելու դեպքում մեկանգամյա դրամական օգնություն,
  • ծառայողին և ընտանիքի անդամներին՝ անվճար բժշկական օգնություն ռազմաբժշկական հաստատություններում,
  • այլ բժշկական հաստատություններում ծառայողի և նրա ընտանիքի անդամի բժշկական սպասարկումը 50% զեղչով՝ ներառյալ ոլորտում «թանկարժեք» համարվող վիրահատությունների և բժշկական միջամտությունների համար,
  • հանրային տրանսպորտից անվճար օգտվելու արտոնություն,
  • ծառայության ժամանակահատվածում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ծառայողների կողմից բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցման տրամադրում ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով և չափերով։
  • 20 տարի ոստիկանության ծառայությունից հետո՝ նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով միանվագ վճար, ինչպես նաև համապատասխան պաշտոնի գործակցի հիմքով զինվորական թոշակ։

 -          Հարցերի և առաջարկությունների համար կոնտակտներ՝

  • ՀՀ արդարադատության նախարարություն՝ +37410 594028; patrol@moj.am
  • ՀՀ ոստիկանության կրթահամալիր՝ +37410 770981; +37410 778033; info@edupolice.am
  •  ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն՝ +37411 584971;

kadrer@police.am:

     

* Սա ընդունելության հայտարարություն չէ, դիմումների ընդունման հայտարարությունը կտրվի առաջիկա շաբաթվա ընթացքում:



[1] Ժամկետները կարող են փոփոխվել COVID-19 համավարակի հետ կապված զարգացումներով