58-ամյա տղամարդը հետախուզվում էր թմրամիջոցների իրացման մեղադրանքով
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին Ռոստովյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել 58-ամյա մի տղամարդու, որը հետախուզվում էր թմրամիջոցների իրացման մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
