Անհետ կորած 61-ամյա տղամարդը հայտնաբերվեց
Սեպտեմբերի 19-ին Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հաղորդվել էր 61-ամյա Արթուր Բ․-ի անհետ կորելու մասին։
Նրան հայտնաբերելու ընթացքում Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները համագործակցել են Վեդիի համայնքային ոստիկանների հետ։ Արդյունքում՝ տղամարդը հայտնաբերվել է։
Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
