1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Կենտրոնականի քրեական հետախույզները բացահայտեցին հայելիների գողությունը՝ հայտնաբերելով գողոնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

10.02.2020 19:33 Գողություն

Անձնական ունեցվածքի, այդ թվում՝ մեքենաներից կատարվող գողությունների կանխումն ու բացահայտումը ոստիկանության առաջնային խնդիրներից է։ Հերթական դեպքն արձանագրվեց փետրվարի 8-ին, Կենտրոն վարչական տարածքում։ Ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ գիշերը գողացել էին Նալբանդյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված մի «Մերսեդեսի» կողային հայելիները։ Այս դեպքում Կենտրոնականի քրեական հետախույզները թարմ հետքերով ոչ միայն հանցագործությունը բացահայտեցին, այլև հայտնաբերեցին գողոնը։ Հաղորդումից ժամեր անց նրանք պարզեցին, որ հայելիները գողացել է Սարի թաղում բնակվող 18-ամյա մի երիտասարդ, որը հայտնաբերվեց հենց Սարի թաղում ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Շուտով հայտնաբերվեցին նաև գողացված հայելիները։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: