1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խուզարկությամբ հայտնաբերվել են գողացված հայելիներ և ոչ միայն. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

02.07.2025 17:43 Գողություն

Արդեն հայտնել ենք Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Ջիփ Կոմպաս» մակնիշի մեքենայի կողային հայելիների գողության մասին: Դեպքը կատարվել էր հունիսի 9-ին, և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացած օպերատիվ տվյալների իրացման արդյունքում՝ բացահայտվել: Գողության կասկածանքով Նուբարաշենի բաժին էին ներկայացվել 17-ամյա և 21-ամյա երկու երիտասարդներ: Պարզվել էր նաև գողոնի տեղը։
Ըստ տվյալների` 21-ամյա երիտասարդը նույնանման գողություններ էր կատարել նաև Երևանի այլ թաղամասերում։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ Երևանի շենքերից մեկի նկուղում հայտնաբերվել են գողացված պահեստամասեր, և իրավապահները ձեռնարկում են միջոցներ` դրանց օրինական տերերին հայտնաբերելու ուղղությամբ: Մասնավորապես` հայտնաբերվել է 14 զույգ հայելու ապակի, մեքենայի երկու հայելի, մեկ զույգ լուսարձակ, «Ֆորդի» մեկ զույգ հակամառախուղային լուսարձակ և «Մազդայի» տարբերանշան:
Իրենց ավտոմասերը ճանաչողները կարող են դիմել ոստիկանության մոտակա ստորաբաժանում կամ զանգահարել 1-02։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: