1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ավանի համայնքային ոստիկանները բացահայտեցին Ծարավ Աղբյուրի փողոցում մեքենաներից կատարված գողությունները

30.10.2025 16:45 Գողություն

Ավտոմեքենաներից գողությունների վերաբերյալ առաջին հաղորդումները Համայնքային ոստիկանության Ավանի բաժնում ստացվեցին հոկտեմբերի 10-ին: Գողացել էին մայրաքաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցում կայանված «Լեքսուս» և «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիների ապակիները։
Մինչ համայնքային ոստիկանները ձեռնարկում էին դեպքերը բացահայտելուն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` հոկտեմբերի 15-ին և 20-ին ստացվեցին նոր հաղորդումներ` նույն տեղից կատարված նմանատիպ մեկական գողությունների վերաբերյալ:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում միջոցառումները շարունակվեցին և դրական արդյունքի հասան հոկտեմբերի 29-ին։
Ավան-Առինջի բնակիչ 33-ամյա տղամարդն իր տանը հայտնաբերվեց և հիշյալ գողութունները կատարելու կասկածանքով ձերբակալվեց:
Նույն օրը կատարված քննչական փորձարարության ժամանակ Ծարավ Աղբյուրի փողոցի հարակից տարածքներից նա ներկայացրեց գողոնի մի մասը:
Դատարանի որոշմամբ 33-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: