1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ հայտնաբերվել է տարբեր մեքենաների 24 հայելի

09.09.2025 17:26 Գողություն

Հունիսի 14-ին` ժամը 18-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ նույն օրը` ժամը 10-ից 16.30-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են Երևանի Չարենցի փողոցում կայանված «Հյունդայի» մակնիշի իր ավտոմեքենայի կողային զույգ հայելիները:
Քիչ անց Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնում հաղորդում էր տվել մեկ այլ մեքենայատեր. ժամը 14-ից 16.30-ը Հերացու փողոցում կայանված «Լադա» մակնիշի նրա ավտոմեքենայից գողացել էին պայուսակը, որի մեջ եղել էր բջջային հեռախոս:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մարաշի համայնքային ոստիկանները պարզվել էին, որ հիշյալ արաքները կատարել է՝ Երևանի Վաղարշյան փողոցի բնակիչ 30-ամյա երիտասարդ:
Նա իր բնակության վայրի մոտ հայտնաբերվել, գողություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է Մարաշի բաժին:
Դատարանի որոշմամբ օգոստոսի 27-ին կատարված խուզարկությամբ երիտասարդի բնակության վայրում հայտնաբերվել է տարբեր ավտոմեքենաների 24 հայելի:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցավոր արարքներից տուժած անձանց հայտանբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: