Ավտոմեքենայի հայելիներ գողացած երիտասարդը ձերբակալվեց

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ գողացել են Երևանի Փարպեցու փողոցի բակում կայանված իրեն պատկանող «Շեվրոլե» մակնիշի մեքենայի կողային հայելիների ապակիները և հովացման համակարգի երեսպատվածքի ցանցը։
ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված արարքը կատարել է Սիլիկյան թաղամասի 30-ամյա մի բնակիչ։
Հունիսի 5-ին 30-ամյա տղամարդը գողություն կատարելու հիմնավոր կասկածով Արարատի մարզի Ազատաշեն գյուղում ձերբակալվել է և իր մեքենայով հանդերձ տեղափոխվել Կենտրոնական բաժին։
Տղամարդը և կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: