1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հայտարարություն. Համայնքային ոստիկանությունում ծառայության համար կատարվում է ընդունելություն

Հայտարարություն. Համայնքային ոստիկանությունում ծառայության համար կատարվում է ընդունելություն

Ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից Համայնքային ոստիկանությունում և ուղեկցող ստորաբաժանումներում ծառայության անցնելու համար հայտարարվում է ընդունելություն։

✔️ Համայնքային ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք:

Ուղեկցող ստորաբաժանումներում կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնելու համար բարձրագույն կրթությունը պարտադիր պայման չէ։

Համայնքային ոստիկանությունում ծառայողն օգտվում է մի շարք սոցիալական երաշխիքներից, մասնավորապես՝

☑️պետությունն ապահովում է ոստիկանության ծառայողի և նրա մերձավոր ազգականների առողջական վիճակի անվճար հետազոտումն ու բուժումը,

☑️ պետությունը հոգում է յուրաքանչյուր տարվա համար ոստիկանության ծառայողի առողջապահական ապահովագրության սոցիալական փաթեթի անվճար տրամադրումը,

☑️ պետությունը պարբերաբար նախաձեռնում է ոստիկանության ծառայողներին արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու մի շարք ծրագրեր,

☑️ ներդրվել է ոստիկանության ծառայողի ատեստավորման համակարգը, որը թույլ է տալիս ծառայողին ընդհուպ կրկնապատկելու աշխատավարձի չափը,

☑️ ՆԳՆ բարեփոխումների շրջանակում քննարկվում է նաև մի շարք այլ սոցիալական երաշխիքների հնարավորությունը։

☑️ Ծառայության որակը բարձրացնելու նպատակով նախատեսվում է ապահովել ժամանակակից սարքավորումներով և ծրագրերով։

Համայնքային ոստիկանությունը բոլոր ուղղություններով իրականացնում է հանցագործությունների կանխարգելում, այդ թվում՝ ընտանեկան բռնության դեպքերին հակազդելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու, ինչպես նաև համայնքների հետ արդյունավետ աշխատանք։

Մանրամասների համար դիմել ՆԳ նախարարություն՝ ք. Երևան, Նալբանդյան 130 կամ զանգահարել 010-59-61-22, 010-59-65-38 հեռախոսահամարներին: