1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

2021թ. ընթացքում «Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդ» հ/կ կատարած աշխատանքների հաշվետվություն

2021թ. ընթացքում «Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդ» հ/կ կատարած աշխատանքների հաշվետվություն

Հ ա շ վ ե տ վ ո ւ թ յ ո ւ ն

«Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության կողմից 2021թ. ընթացքում կատարված աշխատանքների մասին՝ համաձայն ՀՀ ոստիկանության պետի 13.09.2021թ. թիվ 2810-Ա հրամանի 

1. ՀՀ ոստիկանության կենսաթոշակառուների ընդհանուր քանակը - 9005
2. «Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամ դարձած և կանոնադրության համաձայն գրանցված վետերանների քանակը - 1409
3. «Հանրապետության ոստիկանության վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամ դառնալու դիմումների քանակը - 1215
4. Զոհված ոստիկանների (վետերանների) ընտանիքների քանակը - 215
5. Մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ունեցող վետերանների քանակը - 1893
6. Այլ պետություններում մարտական գործողությունների մասնակից վետերանների քանակը - 60
7. Հաշմանդամ վետերանների քանակը - 1028
8. Վարչության պետերի, ինչպես նաև տարածքային բաժինների պետերի մոտ անցկացված, հաշմանդամների կարիքների ուսումնասիրությանն ուղղված և այլ վետերանների խնդիրները հնարավորին չափով լուծելու համար հրավիրված ժողովների քանակը - 26
9. Վետերանների մասնակցությամբ անչափահասների և ընտանիքում բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումների քանակը - 187
10. Վետերանական կազմակերպության կողմից ՀՀ ոստիկանության կրթահամալիրի համար և տարածքային ստորաբաժանումների թափուր հաստիքները համալրելուն ուղղված միջոցառումների քանակը - 24
11. Վետերանական կազմակերպության կողմից ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և տարածքային ստորաբաժանումների թափուր հաստիքները համալրելուն ուղղված միջոցառումների արդյունքում ընտրված թեկնածուների քանակը - 11
12. Վետերանների մասնակցությամբ հասարակության մեջ ոստիկանության հեղինակության և ոստիկանության հանդեպ վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումների քանակը - 277
13. Վետերանների մասնակցությամբ կամ համագործակցությամբ բացահայտված և ամենօրյա օպերատիվ ամփոփագրերում գրանցված հանցագործությունների քանակը - 283, այդ թվում՝

  • զենքի հանձնում - 30
  • զինամթերքի հանձնում - 18
  • գողություն - 65
  • թմրանյութերի և թմրամիջոցների հայտնաբերում - 29
  • հետախուզման մեջ գտնվողի հայտնաբերում - 95
  • այլ հանցագործություններ - 46

14. Իրավակարգի և օրինականության պահպամանն ուղղված պրոֆիլակտիկ միջոցառումներին մասնակցած վետերանների քանակը, այդ թվում՝ անչափահասների շրջանում - 622
15. Խրախուսված վետերանների քանակը - 109, այդ թվում՝

  • պետական և ինքնակառավարման մարմինների կողմից - 17
  • ՀՀ ոստիկանության կողմից - 92