1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈԻՍԱՆԿԱՐՆԵՐ/

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում /ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈԻՍԱՆԿԱՐՆԵՐ/


Հոկտեմբերի 1-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանին:
Ողջունելով հյուրերին՝ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ ՀՀ ոստիկանության և ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը տարեցտարի զարգանում է՝ ընդգրկելով բազմաթիվ ուղղություններ: Սերտ համագործակցություն կա, մասնավորապես, ընտանեկան բռնության, ապօրինի թմրամիջոցների շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտներում: ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ ոստիկանության հարյուրավոր ծառայողներ մասնակցում են տարբեր թեմաներով դասընթացների, վերապատրաստումների ու փորձի փոխանակման:
Ռիչարդ Միլսը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշեց, որ ավարտում է իր առաքելությունը: Հիմնականում դրական գնահատելով վերջին տարիների համագործակցությունը՝ նա խոսեց նաև ոստիկանության վերջին ամիսների աշխատանքի մասին:
«Ողջունում եմ ոստիկանական ուժերն արդիականացնելու ու կոռուպցիայի դեմ պայքարելու Ձեր հանձնառությունը: ԱՄՆ կառավարությունը՝ ի դեմս ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի, պատրաստ է Ձեզ հետ քննության առնել այն ուղիները, որոնցով կարող ենք օգտակար լինել այդ կարևոր ձեռնարկին»,- նշեց արտակարգ և լիազոր դեսպանը:
Կողմերը քննարկեցին նաև համագործակցության հետագա ուղիներն ու այն ընդլայնելու հնարավորությունները:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց սերտ համագործակցության համար և հաջողություն մաղթեց Ռիչարդ Միլսին հետագա աշխատանքում:
Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: