1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանդիպում-զրույց դպրոցականների հետ

Անչափահասների շրջանում կատարվող հանցագործություններն ու իրավախախտումները կանխարգելելու և նրանց իրավագիտակցությունը բարձրացնելու նպատակով հունվարի 27-ից ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների ծառայողներն այցելում են հանրապետության տարածքում գործող հանրակրթական դպրոցներն ու ուսումնական հաստատությունները՝ անցկացնում հանդիպում-զրույցներ:
Հերթական հանդիպումը փետրվարի 17-ին էր։ Ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության ծառայողներն այցելեցին Երևանի Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական և Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոցներ:
Հանդիպումների ընթացքում ոստիկանության ծառայողները աշակերտների հետ զրուցեցին սառը զենք կամ նմանատիպ առարկաներ ունենալու վտանգավորության, դրանք կրելու համար քրեական օրենսդրությունում սահմանված դրույթների, անչափահասների շրջանում տարածված վնասակար երևույթների և դրանցից զերծ մնալու կարևորության մասին: Ոստիկանները պատասխանեցին նաև աշակերտներին հետաքրքրող հարցերին՝ ոստիկանի աշխատանքային գործունեության, տարատեսակ հանցագործությունների, կիրառվող պատժատեսակների, ոստիկանության կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ:
Նմանօրինակ հանդիպումները կրում են շարունակական բնույթ: