1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում. քննարկվեցին քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11.03.2017 12:12 Պաշտոնական
Հանդիպում ՀՀ ոստիկանությունում. քննարկվեցին քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարտի 6-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանն ընդունեց արդարադատության ոլորտի բարեփոխումների նախագծման և պայմանների սահմանման նպատակով Հայաստանում գտնվող Եվրոպական Միության պատվիրակությանը՝ Դանիայի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջազգային համագործակցության ստորաբաժանման տնօրեն Կլավս Հեդի և Իսպանիայի Ներքին գործերի նախարարության քաղաքացիական գվարդիայի վարչության պետ Անսելմո Դել Մորալ Տորեսի ղեկավարությամբ:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ Քննչական կոմիտեի, ՀՀ Հատուկ քննչական ծառայության, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ:
Հովհաննես Քոչարյանը համառոտակի անդրադարձ կատարեց խոշտանգումների, և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման և դրա դեմ տարվող պայքարի պրակտիկային, այդ ոլորտին առնչվող օրենսդրությանը, ՀՀ ոստիկանության գործառույթներին և իրականացվող բարեփոխումների շրջանակում մինչ այժմ կատարված միջոցառումներին, որոնք միտված են ձերբակալվածների իրավունքների պաշտպանությունն ավելի արդյունավետ դարձնելուն, նրանց իրազեկվածությունը բարձրացնելուն, ձերբակալվածների պահման վայրերում պայմանների բարելավմանը:
Ներկայացվեց նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և հասարակական դիտորդական խմբի հետ իրականացվող շարունակական համագործակցությանը:
Հովհաննես Քոչարյանը հատկապես կարևորեց քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու ուղղությամբ տարվող աշխատանքները՝ նշելով, որ նման յուրաքանչյուր դեպք գտնվում է ՀՀ ոստիկանության ղեկավարության անմիջական հսկողության ներքո և ստանում է համարժեք իրավական գնահատական:
Հանդիպման ընթացքում հյուրերի կողմից ներկայացվեցին մի շարք հարցեր, որոնց տրվեցին ամփոփ ու սպառիչ պատասխաններ: