ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Մուշի քրեական հետախույզները բացահայտեցին բնակարանային գողությունը. կան ձերբակալվածներ

11.01.2022 16:39 Գողություն

Հունվարի 8-ի երեկոյան մի կին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր տվել, որ Գյումրիի Կոշտոյան փողոցի իր տնակից գողություն է կատարվել։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց որ, կոտրել են տնակի պատուհանը, գողացել լվացքի մեքենա ու սառնարան:
Տանտիրուհին վերջին անգամ տնակում մոտ մեկ շաբաթ առաջ էր եղել։ Գողոնն աննկատ գրպանը դնելու բան չէր, անկասկած, մեքենա էր եղել, որով տեղափոխել էին։ Մուշի քրեական հետախույզներն ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով որոնողական աշխատանք սկսեցին, ինչի արդյունքում նախ հայտնաբերվեց գողոնը տեղափոխած տաքսին՝ վարորդի հետ, իսկ ավելի ուշ պարզ դարձավ գաղտնի հափշտակությունը կազմակերպողի ու կատարողների ինքնությունը։
Կազմակերպողը Գյումրիի Եսայան փողոցի 37-ամյա մի բնակիչ էր, կատարողները Պարույր Սևակի փողոցում էին բնակվում. մեկը՝ 40, մյուսը` 31-տարեկան։
Հաղորդումից ժամեր անց երեքն էլ բերման ենթարկվեցին ոստիկանության Մուշի բաժին։
37-ամյա տղամարդու ցուցումով գողոնը Ազատան գյուղ էին տեղափոխել ու մատչելի գնով վաճառել նրա հարազատին։
Գողության փաստով հարուցվել է քրեական գործ։
Տղամարդիկ ձերբակալվել են։
Գողոնը հայտնաբերվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: