Վանաձորի թիվ 12 դպրոցի աշակերտները այցելել են Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակ
 
                                            Անչափահասների հետ պարբերաբար հանդիպումները իրավագիտակից քաղաքացի ձևավորելու գործընթացում կարևոր նշանակություն ունեն։
Հոկտեմբերի 31-ին Վանաձորի թիվ 12 հիմնական դպրոցի ավագ դասարանների աշակերտները այցելել են Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակ։
Հանդիպման ընթացքում դպրոցականները ծանոթացել են պարեկային ծառայության գործառույթներին, մասնագիտական առանձնահատկություններին։
Աշակերտները հարցեր են ուղղել ճանապարհային երթևեկության կանոնների մասին և ծանոթացել են հետիոտների և վարորդների իրավունքներին ու պարտականություններին։
Աշակերտները հետաքրքրություն են դրսևորել պարեկային ծառայողի մասնագիտության նկատմամբ։
Հանդիպման ավարտին պարեկները ներկայացրել են աշակերտներին նաև գումարտակի մեքենաների լրակազմը և տեխնիկական հագեցվածությանը։
Նմանօրինակ հանդիպումները շարունակական են լինելու։

 
         
         
         
         
                     
                     
                     
                     
    					 
    					 
    					 
    					 
    					