Գրպանահատը հայտնաբերվեց
Հունիսի 30-ին թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում գողացել էին մի կնոջ դրամապանակը, որի մեջ եղել էր գումար և այցեքարտեր: 
 Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները իրացնելով օպերատիվ-տվյալները, հուլիսի 6-ին Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկից գողության կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել 26-ամյա մի քաղաքացու: 
 Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
 Վնասի չափը պարզվում է: 
 Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
