Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները գրպանահատի են բերման ենթարկել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 29-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները գրպանահատության հերթական դեպքը բացահայտեցին: Օպերատիվ տվյալներն իրացնելով` քրեական հետախույզները Հալաբյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին Շարուրի փողոցի 28-ամյա մի բնակչի: 
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, նա թիվ 57 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ է գաղտնի հափշտակել: 
 Գողոնը հայտնաբերվել է: 
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					