Օդանավակայանում բջջային հեռախոս գողացած կինը հրավիրվել է ոստիկանություն
Օգոստոսի 16-ին ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ մի կին օդանավակայանի մեկնման սրահի զուգարանից գողացել է «Այֆոն XR» բջջային հեռախոս:
Ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ գողությունը կատարելու կասկածանքով կինը հրավիրվեց գծային բաժին:
 Նա բացատրական աշխատանքի շնորհիվ տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել բջջային հեռախոսը:
 Տուժողը հայտնաբերվել է: Հեռախոսը վերադարձվել է տիրոջը, որն էլ հրաժարվել է հաղորդում տալ:
 Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					