1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողությունների դեպքեր են բացահայտել

12.12.2025 16:39 Գողություն
Համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողությունների դեպքեր են բացահայտել

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախկինում կատարված գողությունների դեպքեր են բացահայտել:
Գողությունները կատարվել էին Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնից:
Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ համայնքային ոստիկանները առևտրի կենտրոնում հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 16-ամյա երկու պատանիների: Պարզվել է, որ նրանցից մեկը հունիս-նոյեմբեր ամիսների ընթացքում առևտրի կենտրոնի տարբեր սրահներից չորս գողություն էր կատարել, իսկ ձերբակալման պահին նրա հագին նույն օրը գողացած հագուստ էր:
Մյուս պատանին նոյեմբեր ամսվա ընթացքում առևտրի կենտրոնից հինգ գողություն էր կատարել:
16-ամյա պատանիները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին:
Համայնքային ոստիկանները ուժեղացված ծառայություն իրականացնելիս նշված առևտրի կենտրոնում նկատել են ևս մի երիտասարդի, որը խանութ-սրահներից մեկում փորձում էր հագուստ գողանալ: Նա հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնը: Պարզվել է նաև, որ 19-ամյա երիտասարդը նույն սրահից հագուստ էր գողացել նաև նախկինում:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: