Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից կատարված գողություն են բացահայտել

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ սեպտեմբերի 15-ին գողացել են մայրաքաղաքի Արամ Խաչատրյան փողոցում կայանված իր «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։
Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է 30-ամյա մի երիտասարդ, որը օգոստոսի 5-ից հետախուզվում էր Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից:
Նա Երևանի Վաղարշյան փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: