1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները բացահայտել են Վանաձորում կատարված գողության դեպքերը

13.04.2019 11:29 Գողություն

Ապրիլի 12-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սպանդարյան փողոցի տնակներից մեկից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին տուժողը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ից 17.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, իր տնակի ննջասենյակի սեղանի վրայից գողացել են «Սամսունգ» բջջային հեռախոսը և գումար:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ապրիլի 13-ին, ժամը 01.00-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տնակից գողությունը կատարել է 22-ամյա Վոլոդյա Ա․-ն, որը ապրիլի 12-ին բերման էր ենթարկվել ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին։
Վոլոդյա Ա․-ն խոստովանական ցուցմունք է տվել, որ ժ.17.00-ի սահմաններում մտել է Սպանդարյան փողոցի տնակը գողություն կատարել։ Գողոնը հայտնաբերվել և վերցրվել է նրա անձնական խուզարկության ժամանակ:
Բացի այդ, պարզվել է, որ շուրջ երկու ամիս առաջ Վոլոդյա Ա․-ն, ժամը 18.00-ի սահմաններում, օգտվելով դուռը չկողպված լինելու հանգամանքից, ապօրինի մուտք է գործել Սպանդարյան փողոցի նույն տնակը, ապա խորդանոցից գողացել 3 տախտակ և 2 պատուհանի շրջանակ։
Վնասի չափը պարզվում է:
Քննությունը վարում է Լոռու մարզային քննչական վարչությունը:

 

 

 

 

 

 

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: