Մալաթիայի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

Օգոստոսի 5-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել էր 72-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը Ջրաշեն-Երևան երթուղային ավտոբուսից իջնելով նկատել է, որ իր պայուսակը մոռացել է երթուղայինում։ Պայուսակում եղել է բջջային հեռախոս, անձնագիր, բնակարանի բանալի և գումար։
Նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Մալաթիայի համայնքային ոստիկանները պարզվել են, որ կատարվել է գողություն։ Կնոջ պայուսակը հափշտակած Վարդենիս քաղաքի 36-ամյա բնակչուհին բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 8-ին ներկայացել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին և խոստովանել արարքը։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: