1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը

03.09.2025 17:00 Գողություն
Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը

Սեպտեմբերի 1-ին Եղեգնաձորի բնակիչ մի կին տվել էր հաղորդում, որ օգոստոսի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, երբ բացակայել է տնից, օգտվելով պատշգամբի դուռը բաց լինելու հանգամանքից, մտել են բնակարան և պայուսակից հափշտակել ոսկյա շղթա` պատճառելով մոտ կես միլիոն դրամի վնաս:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 2-ին ստացվել է հավաստի տեղեկություն, որ գողությունը կատարել է հաղորդում տված կնոջ փեսան: Ըստ տեղեկության` Վաղարշապատ քաղաքի բնակիչ 37-ամյա փեսան բնակարան մուտք է գործել հարմարեցված բանալիով բացելով դուռը, օգոստոսի 30-ին ոսկյա շղթան գրավադրել է Վաղարշապատի բանկերից մեկում, սակայն սեպտեմբերի 1-ին այն հանել է գրավադրումից ու նույն օրը մայրաքաղաքի ոսկու շուկաներից մեկում վաճառել 735 հազար դրամով:
Սեպտեմբերի 2-ին փեսան հայտնաբերվել է Վաղարշապատում, տեղափոխվել Վայոց ձորի մարզային վարչություն, խոստովանել արարքն ու ներկայացվել նախաքննական մարմին։
Ձեռնարկվում են միջոցներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: