Հրազդանցի 44-ամյա տղամարդը հայտնաբերվեց գողոնով հանդերձ

Հունիսի 9-ին Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ 44-ամյա տղամարդը, օգտվելով վաճառողի բացակայությունից, խանութի մոտից գողացել է հեծանիվ: Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա Միկրոշրջան թաղամասում, գողացած հեծանիվով հանդերձ, հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:
Հրազդանի բնակիչ 44-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: