1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մահ՝ գողության պահին․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը

29.03.2021 18:56 Գողություն

Մարտի 27-ի գիշերը, ժամը 2-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում ստացվեց, որ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդի դի՝ հոսանքահարված վիճակում:
Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց: Բժիշկները հայտնեցին, որ երկու հոգի, «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայով, երիտասարդին հասցրել են հիվանդանոց, սակայն առանց ներկայանալու, առանց պարզաբանում տալու արագ հեռացել են, այնքան արագ ու հանկարծակի, որ հիվանդանոցի աշխատակիցները չէին ֆիքսել մեքենայի համարանիշը:
Ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Նախ ճշտվեց մեքենայի մակնիշը. ոչ թե «ԳԱԶ-24» էր, այլ «ԳԱԶ-31»: Համարանիշն ու տիրոջ հասցեն էլ արագ պարզելուց հետո Արմավիրի քրեական հետախույզները մեկնեցին Արմավիր քաղաքի Հերացու փողոց: Մեքենայի տերը տանն էր: Մնացածը, այսպես ասած՝ տեխնիկայի հարց էր, և շուտով պարզվեց, թե ինչ է տեղի ունեցել:
Նույն թաղամասում բնակվող երեք հոգի, 37, 29 և 35 տարեկան, առաջինի մեքենայով, մեկնել են Ջիվանու փողոց` նախկին «Ռելեի» գործարանի տարածքից գողություն անելու: Նպատակ ունեին տանել էլեկտրական շարժիչներ, գունավոր մետաղ ու մալուխ, սակայն գործն ավարտին չէին հասցրել. 35-ամյա տղամարդը գողության պահին հոսանքահարվել էր: Ընկերները նրան տեղափոխել էին հիվանդանոց, բայց արդեն ուշ էր: Բժիշկներին մնում էր միայն արձանագրել մահը:
Ահազանգից երկու ժամ անց 37 և 29 տարեկան հարևանները, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ տվեցին խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքնություն, դեպքի հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: