Հրազդանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

Հունիսի 18-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում բջջային հեռախոս են գողացել։ Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ֆուտբոլի խաղադաշտի եզրին խոտերի մեջ դրված պայուսակից, 14-ամյա մի պատանի հափշտակել է 12 տարեկան տղայի բջջային հեռախոսը։ Պատանին գողոնը ներկայացրել է։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: