1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են գողության փորձ կատարած 47-ամյա տղամարդուն

14.11.2025 14:50 Գողություն
Համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են գողության փորձ կատարած 47-ամյա տղամարդուն

Նոյեմբերի 13-ի գիշերը «ՀայՓոստի» Լենինգրադյան փողոցի բաժանմունքից գողության փորձի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել: Նշված հասցե Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ապակին կոտրելու եղանակով ապօրինի մուտք են գործել փոստային բաժանմունք, սակայն ձայնային ազդանշանը միանալու պատճառով հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ հեռացել են։
Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկաններն ու Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել, գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել և Մաշտոցի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 47-ամյա մի տղամարդու:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: