ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արշալույս գյուղում կատարված բնակարանային գողությունը բացահայտվեց թարմ հետքերով

06.05.2025 11:31 Գողություն

Բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 30-ին: Արշալույս գյուղի բնակիչ 58-ամյա կինը հայտնեց, որ մեկ շաբաթ առաջ տնից և բակից գողացել են իրեր:
Հաղորդումը փոխանցվեց Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին, իսկ բացահայտման գործում աջակցության եկան նաև Արմավիրի մարզի քրեական ոստիկանները:
Չնայած հանցագործության վերաբերյալ հաղորդումն ուշացած էր` բացահայտումն արագ արդյունք տվեց: Համատեղ միջոցառումների արդյունքում հաղորդման օրը՝ ժամը 11.30-ին, գողությունը կատարելու կասկածանքով ձերբակալվեց և Վաղարշապատի բաժին ներկայացվեց նույն գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը: Վերջինս խոստովանել է, որ ապրիլի 19-ին գործիքով բացել է 58-ամյա կնոջ տան եվրապատուհանն ու գողացել օծանելիք և 9 շիշ կոնյակ, իսկ խորդանոցից տարել է կենցաղային առարկաներ՝ նախնական տվյալներով տուժողին պատճառելով մոտ 2 միլիոն դրամի վնաս։
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Գողոնի մի մասը հայտնաբերվել է, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: