1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տղամարդը ձերբակալվեց 37-րդ բնակարանը թալանելիս. Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը

03.04.2025 13:08 Գողություն

Մայրաքաղաքի, Արարատի, Կոտայքի և Արմավիրի մարզերի 36 բնակարաններում գողություն կատարած Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 39-ամյա տղամարդը 37-րդ բնակարանը թալանելիս ձերբակալվեց։
Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողներն արդեն բացահայտել էին բնակարանային գողության դեպքերը, հիմնավոր կասկածներ ունեին կատարողի ինքնության վերաբերյալ: Մնում էր միայն հայտնաբերել նրան, երբ ստացան ևս մեկ օպերատիվ տեղեկություն, որի իրացումը պահանջում էր արագ գործողություն:
Մարտի 12-ին ստացված տեղեկության համաձայն՝ կասկածյալը պատրաստվում էր թալանել հերթական բնակարանը Մասիս քաղաքի Արարատյան փողոցում։ Օպերատիվ խումբը մեկնել է նշված վայր, որտեղ հայտնաբերել է բնակարանային գողություն կատարող տղամարդուն։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է Արարատի մարզային վարչություն։
Երևանի 39-ամյա բնակիչը խոստովանել է, որ մայրաքաղաքում և տարբեր մարզերում կատարել է ևս 36 բնակարանային գողություն։
Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են նախաքննական մարմին:

Հ.Գ. Հանցագործութունների բացահայտման ուղղությամբ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ամենօրյա աշխատանքի արդյունավետությունը կախված է նաև յուրաքանչյուրիս հանրային պատասխանատվությունից։
Ոստիկանությունը հորդորում է` հնարավորության սահմաններում բնակարանի լուսամուտներին տեղադրել ճաղավանդակներ, անվտանգության համակարգեր, մուտքը հսկող տեսախցիկներ։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: