1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վաղարշապատի համայնքային ոստիկանները բացահայտել են գողություններ անող խումբ

01.10.2025 10:30 Գողություն

Սեպտեմբերի 18-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի բնակիչ երկու տղամարդ Էջմիածին քաղաքում գտնվող խանութներից կատարել են գողություններ:
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք սեպտեմբերի 10-ին, գնումներ կատարելու պատրվակով, մտել են Էջմիածնի Սոս Մանուկյան փողոցում գտնվող սուպերմարկետ և հափշտակել մոտ 150 հազար դրամի ապրանք, իսկ այս դեպքից էլ րոպեներ անց տղամարդիկ մտել էին արդեն Էջմիածնի Բաղրամյան փողոցի սուպերմարկետ և նույն կերպ հափշտակել 50 հազար դրամի ապրանք:
Սեպտեմբերի 18-ին` ժամը 8.30-ին, երևանցի 47-ամյա տղամարդը ձերբակալվեց Նորքի իր տանը, իսկ Նոր Նորքի բնակիչ 45-ամյա տղամարդը` ժամը 9.25-ին` մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում:
Կազմված փաստաթղթերի հետ երկուսն էլ ներկայացվեցին Վաղարշապատի քննչական բաժին, նախաձեռնվեց քրեական վարույթ:
Հետագա միջոցառումներով բացահայտվեցին նաև նրանց կատարած այլ հափշտակություններ` դարձյալ Էջմիածնում, մասնավորապես՝ հափշտակել էին մի քանի հարյուր հազար դրամի էլեկտրական գործիքներ ու դետալներ:
Երկուսն էլ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: