ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արայիկ Առաքելյան, հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Գյուլումյան, հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ ՀՀ ոստիկանության ԱՎՎ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Մարիամ Գևորգյան հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ ՔՈ ԳՎ Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հաբեթ Մկրտչյան հեռ. 011- 56-39-63)

Ատրճանակով սպառնացել ու թալանել էին․ Գորիսի ոստիկանների բացահայտումը

27.01.2021 18:14 Կողոպուտ

Հունվարի 21-ին՝ ժամը 16․15-ին, Ալավերդիում բնակվող մի տղամարդ ոստիկանության Գորիսի բաժնում տվեց հաղորդում, որ հունվարի լույս 21-ի գիշերը Սյունիքի մարզի Քարաշեն գյուղի գազալցակայանում նստել է «ՎԱԶ-2106» մակնիշի մի ավտոմեքենա՝ Ստեփանակերտ գնալու նպատակով։ Գորիսում Ժիգուլին է նստել մեկ այլ տղամարդ՝ վարորդի ծանոթը։ Վերջինը հանել է ատրճանակն ու իրեն սպառնացել, թե հանգիստ չպահելու դեպքում կկրակի։ Այդ ընթացքում նրա գրպանները դատարկել են ու հափշտակել մոտը եղած փողը, բջջային հեռախոսն ու ինտերնետ ցրող սարքը։ Ապա նրան տարել են Սյունիքի մարզի Տեղ գյուղ, թողել գազալցակայանի մոտ ու հեռացել։
Հաղորդումը ստանալուն պես Գորիսի քրեական հետախույզները, համագործակցելով Սյունիքի մարզային վարչության գործընկերների հետ, ձեռնարկեցին օպերատիվ համալիր միջոցառումներ։ Օրեր տևած հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ հունվարի 23-ին հանցագործությունը բացահայտվեց։ Գորիսում բնակվող 36-ամյա երկու տղամարդ հայտնաբերվեցին ու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Գորիսի բաժին, ապա ներկայացվեցին տարածքային քննչական մարմնին։ Մեքենան էլ տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին նաև հափշտակված բջջայինն ու ինտերնետ ցրող սարքը։
Բերման ենթարկվածները ձերբակալվել են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: