Իրավապահները Խնձորեսկի գերեզմանատանը հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ և զինամթերք

Հունիսի 11-ին ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Խնձորեսկ գյուղի գերեզմանատանը զենք-զինամթերք է թողել։
Նշված վայր մեկնած իրավապահները հայտնաբերել են պարկ, որի մեջ կային «Կալաշնիկովի» ինքնաձիգ, հրացաններ, տարբեր հրազենների 627 փամփուշտ և ինքնաձիգի պահունակներ:
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: