1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գորիսի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին հացատանը հնչած կրակոցի դեպքը․ զենքը հայտնաբերվել է

Մայիսի 4-ի գիշերը «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգեցին, որ հրազենային վնասվածքով տեղափոխվել է Գորիսի 45-ամյա մի բնակիչ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերը համալիր հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզեցին, որ տղամարդը հրազենային վիրավորումը ստացել է Սյունիքի Տեղ համայնքի հացատներից մեկում։ Քննությանը հայտնի տվյալներով՝ երկու տղամարդ կենցաղային հարցերի շուրջ վիճել էին, ինչի ընթացքում էլ մեկը կրակել էր մյուսի ուղղությամբ։ Շուտով հայտնի դարձավ նաև կասկածվողի գտնվելու վայրը։ Գորիսի բնակիչ, 44-ամյա տղամարդը օպերատիվ կերպով հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Գորիսի բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։ Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին նաև հանցագործության գործիք հրազենը. «Մակարով» ատրճանակը կասկածվողի ընկերոջ մեքենայում էր։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: