1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Այսօր գնդապետ Արտյոմ Միրզոյանի ծննդյան օրն է

Մայիսի 14-ը ոստիկանության զորքերի զորամասի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ, գնդապետ Արտյոմ Միրզոյանի ծննդյան օրն է։
Հանուն հայրենիքի զոհված գնդապետի ծննդյան օրվա կապակցությամբ հարազատները, ծառայակիցներն ու բարձրաստիճան սպաներ այցելել էին նրա շիրիմին։
Կատարվեց հոգեհանգստյան կարգ և ներկաները հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի նվիրյալ զինվոր, գնդապետ Արտյոմ Միրզոյանի հիշատակին։
Նույն օրը հիշատակի և ոգեկոչման միջոցառում տեղի ունեցավ Գրողների միության մեծ դահլիճում։ Ներկա էին ոստիկանության պետի տեղակալները, ոստիկանության զորքերի հրամանատարը, ոստիկանության սպաներ, գնդապետ Միրզոյանի այրին և դուստրերը։
Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական երգեր։ Ելույթ ունեցողները ներկայացրին Արտյոմ Միրզոյանի մարտական ու ծառայողական ուղին։
Ավարտին հայտարարվեց Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը, և ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը Արտյոմ Միրզոյանի այրուն հանձնեց «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան։
Փա՛ռք հանուն հայրենիքի զոհված գնդապետ Արտյոմ Միրզոյանին։