Երևանի պարեկները երիտասարդի մոտ ատրճանակ, փամփուշտներ և մոխրացած հետքերով գլանակ են հայտնաբերել

Սեպտեմբերի 12-ին Երևանի պարեկները զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Փարաքար գյուղի 28-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ, 3 փամփուշտով լիցքավորված պահեստատուփ ու մոխրացած հետքերով ապակե գլանակ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։