1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Փորձը որպես գիտելիքի աղբյուր. Կոտայքի պարեկները դպրոցականների հետ գործնական պարապմունք են անցկացրել

Ոստիկանության օրվան ընդառաջ, «Փորձը որպես գիտելիքի աղբյուր» խորագրի ներքո, Կոտայքի մարզի պարեկները ապրիլի 14-ին Երևանի թիվ 132 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների հետ գործնական պարապմունք անցկացրեցին: Պարեկ Կառլեն Բաղյանը աշակերտներին ոչ միայն ներկայացրեց արագության ռադիոլոկացիոն չափիչ սարքի տեխնիկական բնութագիրը, ավտոմեքենաների արագությունը ֆիքսելու կարգը, այլ նաև պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին:
Ֆիզիկայի ուսուցչուհի Նելլի Ահարոնյանի խոսքով՝ նմանօրինակ հանդիպումները ոչ միայն զարգացնում են աշակերտների գիտելիքները, այլև ամրապնդում ոստիկան-անչափահաս կապը:
Աշակերտներն ուշադրությամբ լսում էին պարեկային տեսուչին, որը մանրամասն ներկայացնում էր, թե սարքի միջոցով ինչպես են հայտնաբերում կարգազանց վարորդներին, գործնականում ինչպես են չափում մեքենանների արագությունը տեղում և վարելիս:
Ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդումը իրավագիտակից քաղաքացի ունենալու գրավական է: Հենց այդ նպատակով անչափահասների հետ աշխատանքների ուղղությամբ ՆԳ նախարարության կողմից պարբերաբար իրականացվում են միջոցառումներ: