1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գեղարքունիքի մարզի պարեկները թմրանյութեր են հայտնաբերել

Գեղարքունիքի մարզի պարեկները սեպտեմբերի 30-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն կատարելիս թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, իր վարած «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել Վաղարշապատ քաղաքի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի։ Բաժնում նա ներկայացրել է դեղնականաչավուն զանգված և ապակե գլանակ։ Երիտասարդը հայտնել է, որ թմրանյութը անձնական օգտագործման համար է։
Հոկտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի մի ավտոմեքենա։ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ 55-ամյա ուղևորը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխել է ոստիկանության Գավառի բաժին։
Բաժնում նա ներկայացրել է դեղնականաչավուն զանգված և հայտնել, որ այն թմրանյութ է՝ իր օգտագործման համար։
Հոկտեմբերի 3-ին Սևանի թերակղզու տարածքում ծառայության իրականացնելիս պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա։
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Սևանի բաժին են տարվել Արմավիր քաղաքի բնակիչներ 25-ամյա վարորդն ու 26-ամյա ուղևորը։ Բաժնում ուղևորը ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերը և հայտնաբերվածը ներկայացվել են նախաքննական մարմին: